ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Եվ գնաց Ալիևը Սոչի

Եվ գնաց Ալիևը Սոչի
25.07.2017 | 09:11

Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալիևի հանդիպումից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները խոսեցին «ռազմավարական համագործակցության» մասին: Դա կախարդական փայտիկ է, որ Ռուսաստանը հասկանում է իր աշխարհաքաղաքական դերի մեծացում աշխարհում ընդհանրապես ու Անդրկովկասում մասնավորապես, Ադրբեջանը՝ արդյունք «առավել նշանակալից գործոն դառնալու համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության մեջ»: Ո՞վ է ճիշտ:

Եվ ի՞նչ է «ռազմավարական համագործակցությունը»: Երկկողմ հարաբերություննե՞ր միայն, թե՞ ավելին, որի շրջանակները գիտեն միայն կողմերը: ՈՒնե՞ն Մոսկվան ու Բաքուն հստակ ձևակերպված, համաձայնեցված, սկզբունքորեն կարևոր, երկարաժամկետ, մասշտաբային նպատակներ: Թե՞ Բաքուն Ռուսաստանի հետ հարաբերությունները փորձում է ներկայացնել ռազմավարական՝ քաղաքական դիվիդենդների համար: Կարևոր չէ՝ ներքին, թե արտաքին օգտագործման:
Դատելով Kremlin ru-ի տեղեկատվությունից՝ Պուտինը ավելի խոստումնալից է եղել. նախ հույս է տվել, որ հանդիպումը կնպաստի գտնել բոլոր բարդ խնդիրների լուծման ճանապարհները, հետո հույս է տվել, որ ապագայի շատ համատեղ նախագծեր ունեն: Ալիևը բավարարված էր հարաբերությունների բարձր մակարդակով և հույս ուներ Պուտինի միջոցով տարածաշրջանում անվտանգությունն ամրապնդել: Ալիևը Եվրոպա դուրս գալու խնդիր ունի էներգետիկ ծրագրերով, որ հակասում են «Գազպրոմի», «Թուրքական հոսքի» շահերին: Ադրբեջանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել, որ նույնպես չի կարող Պուտինի հետ խոսակցության թեմա չլինել: Եվ Ռուսաստանը, և Ադրբեջանը ունեն Թուրքիայի խնդիր: Ալիևը փակուղում է. երբ ինքը ձգտում է Արևմուտք, Անկարան փչացնում է արևմտյան կենտրոնների հետ հարաբերությունները: Նրա համար հիմա կարևոր է կապեր հաստատել Մակրոնի հետ, բայց հանդիպել Մակրոնին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, ու Ղարաբաղի հարց չքննարկել, ռեալ չէ: Մակրոնը Վիեննայի համաձայնությունների կատարման խնդիր է դնելու, որը Բաքուն չի ընդունում: Մոսկվայի հետ այդ հարցում Ալիևը խնդիր չունի, բայց չկա վստահություն միմյանց նկատմամբ՝ ապրիլյան պատերազմում Ալիևը չկարողացավ Ստեփանակերտ հասնել, Պուտինը կասեցրեց «Լավրովի պլանը»:

Եթե նրանք տարածաշրջանային անվտանգություն են ապահովում, Բաքուն նորից զենք է գնելու Մոսկվայից: Երկուսի համար էլ ընդհանուր վտանգ է ԻՊ-ը, որ Իրաքից ու Սիրիայից դուրս մղվելով, ավելի հեշտ կտարածվի տարածաշրջանում, քան Եվրոպա ու ԱՄՆ կհասնի: Փաստ չէ, որ ԻՊ-ին զենք վաճառած Ալիևը նրա պաշտպանության տակ է: Իհարկե, կար Ղարաբաղի հարցը, որ պարտադիր քննարկվել է և որը օղակ-օղակ կապվում է բոլոր հարցերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ԱՊԱ-ն դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը՝ Արցախի նախագահի ընտրությունը մեկնաբանելու խնդրանքով: «Հակամարտության համընդգրկուն կարգավորման մեջ մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը իր ապագան որոշելու հարցում: Սակայն ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, ինչպես նաև չի ճանաչում ընտրությունների արդյունքները, որ տեղի են ունեցել հուլիսի 19-ին: Այդ ընտրությունները չեն ազդի Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա: Մենք նաև նշում ենք, որ ընտրությունները չեն որոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը և ընթացող բանակցությունների արդյունքը, որ միտված է խնդրի կայուն և խաղաղ զարգացման»՝ պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին: Այսինքն՝ Ղարաբաղի բնակչությունը պետք է որոշի իր ապագան, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մասին խոսք լինել չի կարող: Եվ դա Թիլերսոնի հետ Անկարայում հանդիպումից հետո: Հիմա Ալիևն ի՞նչ անի: Վաշինգտո՞ն գնա:

Դիտվել է՝ 3148

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ